ԿԳԲ-ի արխիվները. Hayasa-ն ֆիլմ է պատրաստում Բաքվի ու Անկարայի գաղտնի բանակցությունների մասին
ԽՍՀՄ ԿԳԲ-ի (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե) 2015թ. գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա Hayasa մշակութային կենտրոնը պատրաստում է վավերագրական ֆիլմ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության և Թուրքիայի համագործակցության մասին՝ ընդդեմ Խորհրդային Միության շահերի, հայտնում է Rusarminfo-ն։
Ֆիլմի պրեմիերան նվիրված է լինելու 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցմանը։
Ֆիլմի հեղինակների կարծիքով՝ ԿԳԲ-ի արխիվները վկայում են այն մասին, որ ԽՍՀՄ-ի գոյության տարիներին Ադրբեջանի ղեկավարները գաղտնի բանակցություններ են վարել Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017թ. նոյեմբերին։