Բաժիններ՝

Ստամբուլում կցուցադրվի Ցեղասպանության տարիներին փրկված Դերսիմի հայերի մասին պատմող ֆիլմ

Փետրվարի 9-ին Ստամբուլում տեղի կունենա Դերսիմի հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերա, որոնք ողջ են մնացել 1915թ. Ցեղասպանության ժամանակ։

«Տաճարի երեխաները» (Vank’ın Çocukları) կոչվող ֆիլմը պատմում է հայերի ճակատագրի մասին, որոնք ապաստանել են հայկական Սուրբ Կարապետ եկեղեցում, որը կառուցվել է Դերսիմում 9-րդ դարում, հայտնում է թուրքական T24 պարբերականը։

Նշվում է, որ ֆիլմի հեղինակները հարցազրույցներ են վերցրել ներկայումս Թուրքիայի տարբեր շրջաններում ապրող վերապրողներից։
Ֆիլմի ռեժիսորն է Նեզահաթ Գյունդողանը։

Մինչև 1915թ. Դերսիմի բնակչության մեկ երրորդը (Թուրքիայի Թունջելի արևելյան նահանգ) կազմում էին հայերը, գյուղերից շատերում եղել են եկեղեցի ու ծխական դպրոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728