Պարեկները հայտնաբերել են Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին վտանգավnր իրավիճակ ստեղծած «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդին
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BYD մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ նշված ավտոմեքենան երեկ՝ հունիսի 26-ին, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին վտանգավոր իրավիճակներ է ստեղծել քաղաքացիների ու մյուս ավտոմեքենաների վարորդների համար, ստեղծել նաև վթարային իրավիճակ։
Պարեկները պարզել են նշված ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, ու ժամերի ընթացքում հայտնաբերում։
Ըստ ստացված տեղեկությունների՝ վարորդը Երևանի բնակիչ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ում նկատմամբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկի կողմից կազմվել է վարչական ակտ։

