«Շահերին հակասում է»․ Լեհաստանում Ուկրաինայի համար մտահոգիչ հայտարարություն են արել

Լեհերի մեծ մասը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացմանը՝ երկրների միջև մեծաթիվ հակասությունների պատճառով։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը:

«Լեհերի 60 տոկոսը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելուն։ Լեհերը հասկանում են, որ Ուկրաինայի անդամակցությանը համաձայնելը հակասում է լեհական ռազմական, տնտեսական, ժողովրդագրական և պատմական շահերին», – գրել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ հենց այդ պատճառով է հարցեր առաջացնում փաստը, որ վարչապետ Դոնալդ Տուսկը 2 շաբաթ առաջ ոչ միայն հավանություն է տվել Եվրամիության կողմից Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկին, այլև պատասխան գործողություններ չի ձեռնարկել:

«Միևնույն ժամանակ Հունգարիան իր համաձայնության դիմաց ստացել է պայմանագիր, որը նոր իրավունքներ է տալիս Ուկրաինայում հունգարական փոքրամասնությանը», – բողոքել է Բոսակը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հունիսի 12-ին հայտնել է, որ ԵՄ բոլոր երկրները համաձայնեցրել են միությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերի բացումը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ–ն կփլուզվի, եթե Ուկրաինան անդամակցի այդ միությանը:

2022 թվականի հունիսին ԵՄ–ն Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրների կարգավիճակ է շնորհել։

Եվրամիությունում բազմիցս խոստովանել են, որ նման որոշումը մեծ մասամբ խորհրդանշական էր՝ նպատակ ունենալով Մոսկվայի հետ դիմակայությունում աջակցել Կիևին և Քիշնևին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930