Բաժիններ՝

Թուրքական Մարդին նահանգի վերջին հայուհին

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մարդին նահանգի շրջանում, որտեղ ժամանակին ապրել է հայկական մոտ 400 ընտանիք, ներկայումս ապրում է մեկ հայկական ընտանիք՝ Դեմիրճյանները, որոնք չեն գաղթել ու կրոնափոխ չեն եղել, գրում է թուրքական gazetesujin.com-ը։

«Հայերի փոքր թվի պատճառով մեր շրջանում փակվեց միակ հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին։

Բազմաթիվ հայեր լքեցին իրենց տները բռնաճնշումների պատճառով, սակայն ես հպարտ եմ, որ մինչ օրս ապրում ենք այստեղ»,- պատմում է Յուրշալին Դեմիրճյանը։
Նրա խոսքով՝ դեռևս 50 տարի առաջ հնարավոր էր լսել հայկական եկեղեցու զանգերը, որը միշտ լի է եղել տեղի հայերով։

«Կարոտում ենք այդ օրերը։ Սակայն ես չեմ կարող հեռանալ այնտեղից, որտեղ ծնվել եմ ու ապրել ողջ կյանքս»,- ասում է Մարդինի վերջին հայուհին։
Հայոց ցեղասպանության ժամանակ Մարդինից արտաքսվել է մոտ 5000 հայ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս