Բաժիններ՝

«Սիրիան միայն իմ ընտանիքին չի պատկանում». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երկիրը չի պատկանում միայն իր ընտանիքին՝ ընդգծելով, որ ցանկացած սիրիացի կարող է զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը, հայտնում է Sana գործակալությունը։

«Իհարկե, երկիրը չի պատասխանում իմ ընտանիքին։ Սիրիան պատկանում է սիրիացիներին և յուրաքանչյուր սիրիացի իրավունք ունի զբաղեցնել նախագահի պաշտոնը»,- հայտարարել է Բաշար Ասադը։

Ավելի վաղ Բաշար Ասադը հայտարարել էր, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի և ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ է դատել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է արդյոք նման համագործակցության:

Նա նաև նշել է, որ ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ան-Նուսրայի» դեմ պայքարում կարող են կիրառվել պաշտպանության ցանկացած միջոցներ՝ ժողովրդին պաշտպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728