Բաժիններ՝

Թուրքական գյուղի բնակիչները երկրաշարժի ահից դրսում են գիշերել

Թուրքիայի Չանաքքալե նահանգում փետրվարի 6-ին գրանցված մի քանի երկրաշարժերի պատճառով տեղի Այվաջըք գավառի բնակիչները ստիպված են եղել գիշերել բաց երկնքի տակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Այվաջըքում փետրվարի 6-ին գրանցվել է երեք երկրաշարժ` 5.3, 4.5 և 4.6 բալ ուժգնությամ: Երկրաշարժը զգացվել  նաև Մուղլայում, Այդընում ու Իզմիրում:

Հաշվի առնելով երկրակեղևի ցնցումների հաճախակիությունը` Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը (AFAD) հորդորել է Այվաջըքի Յուքարըքյոյի բնակիչներին թույլ չի տվել գիշերել տներում:

Գյուղի բնակիչները նշել են, որ մի քանի երկրաշարժերի պատճառով խիստ վախեցած են և կորցրել են քունը: «Ասում են, որ ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու: Շատ ենք վախենում: Առավոտյան շատ ուժեղ ցնցվեց: Մտածեցի, որ վերջ, մահացանք, փրկվելու հույս չկա»,- պատմել է գյուղի բնակիչներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս