TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է

TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը

Նրա խոսքով՝ հաշվարկներ կան, սակայն դրանք այժմ քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ։

«Դեռ հրապարակային ինֆորմացիա չէ։ Երբ հրապարակային դառնա, կիմանաք», – ասել է փոխնախարարը։

Հարցին, թե որքան է գնահատվում միայն Սյունիքի երկաթուղու կառուցումը, և արդյոք փոխվել են հաշվարկները (ժամանակին այն գնահատվում էր մոտ 200-220 մլն դոլար. խմբ.), փոխնախարարը պատասխանել է` ենթակառուցվածքների հետ կապված հիմնական ներդրումները կիրականացնեն ԱՄՆ գործընկերները։

«Մի փոքր դժվարանում եմ նրանց փոխարեն ինչ–որ բան ասել և, այսպես ասած, փակել ինչ–որ ուղղության մեջ», – նշել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ հիմա գնահատումներ են իրականացվում են, և երբ դրանք թարմացվեն, իշխանությունը կհայտնի այդ մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930