ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։
Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասել է Նիկոլ Փաշինյանին Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած նրա շրջայցի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ եղանակային պայմանները հնարավորություն են ընձեռում ամբողջ թափով իրականացնել աշխատանքները։ Ըստ Անդրեասյանի՝ անցած տարի բավականին ժամանակ է հատկացվել հուշահամալիրի բարեկարգման տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իսկ այժմ արդեն համապատասխան փորձն առկա է։
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգումը. զուգահեռաբար կմեկնարկեն նաև թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։
Այս ընթացքում հուշահամալիրը բաց կլինի այցելուների համար։

