Ով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ամենահավանական թեկնածուն

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Էլիոթ Աբրամսն է: Այդ մասին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

69-ամյա Աբրամսը նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում եղել է խորհրդական, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում:

ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ միասին թեկնածուի հետ պետք է հանդիպի Սպիտակ տանը:

ԶԼՄ-ները արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի պաշտոնի եւս մեկ հավակնորդ են համարում Փոլա Դոբրյանսկուն, որն արդեն այդ պաշտոնն զբաղեցրել էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս