Հայաստան է ժամանել Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է վրացական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ նա քննարկել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ գլոբալ սպառնալիքների դիմակայման գործընթացում։

Գելաձեն Սիմոնյանին հրավիրել է պատասխան այց կատարել Վրաստան։

Նյութի հրապարակման պահին վրացական պատվիրակության այցի վերաբերյալ Հայաստանի ԱԱԾ-ի կողմից որևէ պաշտոնական հաղորդագրություն չկար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930