Իրանը չորս ԱԹՍ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա. Թրամփ

Իրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, պնդում է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ԱԹՍ-երից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։

«Վնաս է հասցվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ճանապարհը։ Մենք խոցել ենք մյուս երեք անօդաչուները։ Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտում է», – նշել է Թրամփը։

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Հուսնիսի կեսերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930