Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են մեր տարածաշրջանում ևս նոր զարգացումներ առաջ բերել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման կանխատեսում էարել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հարցազրույց իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ – Պարոն Ոսկանյան, նախ` ինչպե՞ս եք գնահատում Իրանի նախագահ Մ.Ահմադինեջադի սեպտեմբերի 23-ի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որում նա կրկին սուր քննադատության ենթարկեց Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականությունը` վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: – Գիտեք, սովորաբար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում: Այս […]
ւրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման, որն անգամ ստացել է «Աշնանային մաքրում» ծածկանունը:
Նա կոչ է արել նաեւ ջանքերը կենտրոնացնել կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ այդ պարագայում միայն Հայաստանը կարող է իրացնել իր հսկայական պոտենցիալը:
Իսրայելը պահանջում է հետաքննել տվյալ փաստը և հետագայում թույլ չտալ նման դեպքի կրկնություն:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, ինչը թուրքական TRT Haber լրատվամիջոցը ներկայացրել է որպես անակնկալ հանդիպում, քանի որ այն նախատեսված չի եղել Դավութօղլուի նյույորքյան հանդիպումների ծրագրում:
«Համանախագահների այդ այցերը չեն կարող ազդեցություն ունենալ: Այցելելով Ադրբեջան՝ նրանք այստեղ ուսումնասիրում են մեր դիրքորոշումը, գնում են Հայաստան, ապա հանդիպումներ են անցկացնում միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շրջանակներում և ասում են, թե քննարկումները շարունակվում են»
Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին չի ընդունել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու անձնական հրավերը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Նման քայլերով հակառակորդը նպաստում է սահմանագծում իրավիճակի ապակայունացմանը: Հայկական կողմը նման սադրիչ գործողությունները անպատասխան չի թողնի, որի պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում է պնդել, որ իրական չէ Ասադի կամավոր հրաժարականը:
Երթի մասնակիցները շարժվել են Սբ. Հակոբ եկեղեցուց մինչև Եղբայրական գերեզման (կտրելով կենտրոնական փողոցները ներքևից վերև): Այնտեղ ռազմական նվագախմբի երաժշտության ներքո ծաղիկներ են դրել հուշակոթողին։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին նոտա է ուղարկել Հայաստանի ԱԳՆ` առաջարկելով վերջ դնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցմանը` առանց որեւէ նախապայմանի, հաղորդվում է Հունգարիայի կառավարության կայքում:
Քադաֆիի սպանությունից հետո նրա քիչ թվով համախոհները որոշել են հաշվեհարդար տեսնել նրան սպանողի հետ,- գրում է Breitbart-ը: Հուլիսին Օմրան Շաաբանի և նրա երեք ընկերների վրա հարձակում են գործել Բենի Վալիդ քաղաքից ոչ հեռու: Փոխհրաձգության հետևանքով Շաաբանը վիրավորվել է վզից և որովայնից: Զինաթափելով նրանց՝ Քադաֆիի կողմնակիցները նրանց իրենց հետ տարել են Բանի Վալիդ:
26 իրանցի պատգամավորներ բացասաբար են ընդունել Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի արած հայտարարությունները: Նրանց կարծիքով՝ Ահմադինեջադի հայտարարությունը համահունչ չէ Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատվությանը, ռազմավարությանը, քաղաքականությանն ու իմաստնությանը, տեղեկացնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք. Սիրիայի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհեր չեն եղել, մինչդեռ ականատեսները տեսել են՝ ինչպես են շտապ օգնության մեքենաները տեղափոխում վիրավորներին:
Սոլթանիեի խոսքերով՝ Իրանը միայն պատասխան քայլերի դեպքում է պատրաստ հրաժարվել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից:
«Բացի կյանքի իրավունքի ոտնահարման կոնվեցիայի խախտումից, մենք գործ ունենք նաև «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հավանական խախտման հետ: Այս կոնվենցիայի հիման վրա հնարավոր է գնալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, և ոչ թե ԵՄ մարդու իրավունքների դատարան»,- ասաց փորձագետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա ահաբեկիչների իրականացրած հարձակումների թիվը այս տարվա առաջին ութ ամիսներին կրճատվել է 5 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսին նման հարձակումների թիվը նվազել էր 9 տոկոսով՝ 2011-ի օգոստոսի հետ համեմատած:
Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս-Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարել է կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին:
Ստորև ներկայացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը ԱՔԿՄՀ-ի կազմակերպիչներին.
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Զոհերի և վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:ար:
Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:
Այն դեպքում, եթե լիբերալ-դեմոկրատները հաղթեն խորհրդարանական հաջորդ ընտրություններում, Աբեն կվերադառնա Ճապոնիայի վարչապետի պաշտոնին:
Հովհաննես Մանուկյանի տեղեկացմամբ՝ միջադեպից անմիջապես հետո Վրաստանում ՀՀ դեսպանատունը կապ է հաստատել վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնք իրենց հերթին աշխատանքներ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Կարծում եմ կարևոր է, որ ամբողջ քաղաքական խաղը վերսկսվի Իտալիայում` ավելի բարձր պատասխանատվությամբ և հասունությամբ», – ասել է Մարիո Մոնտին:
Կոնգրեսի մոտ ցուցարարներին դիմավորել են հազարավոր հատուկջոկատայիններ: Ոստիկանները կիրառել են մահակներ եւ ռետինե փամփուշտներ, հայտնում է Associated Press-ը: Ժամը 22:00-ին ոստիկաններին հաջողվել է ցուցարարներին հետ մղել խորհրդարանի շենքի մոտից: Սակայն բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր։
Հիշեցնենք, որ գրեթե ամեն անգամ, երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները քիչ թե շատ խոշոր հարձակում են իրականացնում Թուրքիայի տարածքում, դրանից անմիջապես հետո թուրքական օդուժը ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի տարածքը, ուր գտնվում են PKK-ի ճամբարները: