Dream Empire դանիական ֆիլմը հաղթել է Սալոնիկի միջազգային կինոփառատոնում
Ռեժիսոր Դեւիդ Բորենշտեյնի Dream Empire («Երազանքի կայսրությունկը», 2016) դանիական ֆիլմն ստացել է «Ոսկե Ալեքսանդր» գլխավոր մրցանակը եւ այն ուղեկցող 5 հազար եվրո դրամական պարգեւը Սալոնիկի Վավերագրական կինոյի 19-րդ միջազգային փառատոնում:
Այս մասին հայտարարվել է մարտի 12-ի երեկոյան կինոֆորումի պարգեւների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, կինոհամաժողով, որը տեղի է ունեցել Հունաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
Այս տարի Սալոնիկի վավերագրական ֆիլմերի փառատոնում առաջին անգամ սահմանվել է 12 կինոնկարների պաշտոնական մրցութային ծրագիր, որտեղ հաղթանակի համար որոշվել էպարգեւատրել « Ոսկե Ալեքսանդր» արձանիկով:
Ավելի վաղ այս մրցանակը հանձնում էին սոսկ Սալոնիկի գեղարվեստական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, որն ավանդաբար անցկացվում է աշնանը:
Dream Empire կինոնկարում պատմվում է 24-ամյա չինուհու մասին, որը գյուղատնտեսական շրջանից եկել է քաղաք՝ իրագործելու իր երազանքը:
Միջազգային մրցութային ծրագրում կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը եւ 2 հազար եվրո դրամական պարգեւը, որը հատկացրել է Հունաստանի ռադիոն եւ հեռուստատեսությունը (ԷՌՏ), բաժին են հասել ռեժիսոր Ռահուլ Ջայնի 50 րոպեից ավելի տեւողությամբ «Մեքենաներ» (Machines, 2016) ժապավենին:
Հնդկաստանի, Գերմանիայի եւ Ֆինլանդիայի համատեղ արտադրության կինոժապավենը վերլուծում է աշխատնաքի ծանր պայմանները Հնդկաստանի վիթխարի տեքստիլ ֆաբրիկայում:
Սալոնիկի՝ վավերագրական կինոյի միջազգային կինոփառատոնում, որը տեղի է ունեցել մարտի 3-ից մինչեւ 12-ը, ցուցադրվել է 213 ֆիլմ տասնյակ երկրներից:
Ցուցադրություններն ընթացել են «Միջազգային մրցույթ», «Հունական համայնապատկեր», «Մարդու իրավունքներ», «Բնակության միջավայր», «Հիշողություններ պատմություն», «Գեղադիտակ», «Ամեն ինչ կինոյի մասին (անձեր, ուղղություններ եւ անմոռանալի պահեր)», «Երաժշտություն», «Ազգային փոքրամասնություններ», «Վավերագրական ֆիլմեր երեխաների եւ դեռահասների համար» եւ այլ թեմատիկ խորագրերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: