Բաժիններ՝

400 կիլոգրամ կշռող եգիպտուհին պարել է ստամոքսի վիրահատությունից հետո

Եգիպտուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթին, որը համարվում է աշխարհի ամենածանր կանանցից մեկը, պարել է ստամոքսի հաջող վիրահատությունից հետո, որը նրան պետք է օգնի նիհարելու: Տեսագրությունը հրապարակել է mid­day հրատարակությունը։

Նա արաբական երաժշտության ներքո շարժումներ է արել Մումբայ քաղաքի հիվանդանոցի՝ իր անկողնում: Երգն իր հեռախոսով միացրել էր 37­-ամյա եգիպտուհու քույրը:

Մարտի 10-­ին հաղորդվել էր, որ հնդիկ բժիշկները հաջողությամբ վիրահատել են Էման Ահմեդին: Գաստրոպլաստիկայի միջոցով վիրաբույժները նրա ստամոքսի ծավալը փոքրացրել են 85 տոկոսով: Վիրահատությունը կնոջը կօգնի սահմանափակել գործածվող սննդի քանակը:

Փետրվարին Եգիպտոսի բնակչուհուն տարել են Հնդկաստան՝ բուժելու ճարպակալումից: Երբ նա ընդունվել է հիվանդանոց, նրա քաշը կազմել է շուրջ 500 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031