Բաժիններ՝

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնել է ազատել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կալանքից ազատելուն: Այդ մասին հայտնել է «Ալ Վաթան» լրատվական պորտալը:

Մարտի սկզբին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը վերջնական արդարացնող դատավգճիռ է ընդունել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ, որը մեղադրվում էր 2011 թվականի հունվարյան անկարգությունների ընթացքում ցուցարարների սպանությանը մեղսակից լինելու մեջ:

Վերջին տարիներին Մուբարաքը, որը բանտային պատիժ էր կրում, հսկողության տակ էր գտնվում Կահիրեի զինվորական հոսպիտալում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031