Ինչի՞ վրա են ամենաշատը ծախսում ժամանակը Թուրքիայում

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, թե Թուրքիայում մարդիկ ամենաշատը ինչի վրա են ծախսում իրենց ժամանակը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, թե թուրքերը ինչքան ժամանակ են հատկացնում քնին, ընտանիքի անդամների խնամքին, տնային գործերին և աշխատանքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրության համաձայն՝ 10 տարեկան և բարձր տարիքային խմբի մարդիկ օրական միջինում քնում են 8 ժամ 55 րոպե։ Կանանց համար քնի միջին տևողությունը կազմում է 9 ժամ է, իսկ տղամարդկանց համար՝ 8 ժամ 49 րոպե։ Քնի տևողությունն ոչ աշխատանքային օրերին ավելանում է մինչև 9 ժամ 28 րոպե։

15 տարեկան և բարձր տարիքի աղջիկների ու կանանց շրջանում ընտանիքի անդամների խնամքի ու տնային գործերի վրա օրական ծախսվում է միջինում 4 ժամ 3 րոպե, մինչդեռ տղամարդիկ՝ ընդամենը 58 րոպե: Աշխատող կանանց համար ընանիքին հատկացված խնամքի ժամանակը կազմել է 2 ժամ 38 րոպե, համեմատած աշխատող տղամարդկանց 47 րոպեի հետ։ Իսկ չաշխատող կանանց համար՝ 4 ժամ 33 րոպե, համեմատած չաշխատող տղամարդկանց 1 ժամ 17 րոպեի հետ։

Թուրքերն օրվա մեջ ամենաքիչ ժամանակը հատկացնում են սպորտին։ Մասնավորապես10 տարեկան և բարձր տարիքի անձինք օրական միջինում 12 րոպե են հատկացնում սպորտին: Կանանց համար այս ժամանակը կազմում է 9 րոպե, տղամարդկանց համար՝ 16 րոպե: Սպորտից հետո ամենաքիչ ժամանակ հատկացվող գործունեություններն են հոբբիները և խաղերը՝ 26 րոպե, և կամավորական աշխատանքը և հանդիպումները՝ 37 րոպե:

Վերջին 1 ամսվա ընթացքում սպորտի մեջ առաջին տեղում են եղել քայլելը կամ վազքը՝ 11.7%-ով: Ֆուտբոլ խաղացողների տոկոսը 2015 թվականի 5.2%-սից նվազել է մինչև 4.1% 2025-ին, իսկ վոլեյբոլ խաղացողների տոկոսը՝ 0.9%-ից աճել է մինչև 1.4% :

Թերթերի և ամսագրերի ընթերցանությունը նույնպես նվազել է, մինչդեռ սոցիալական ցանցերի օգտագործումն աճել։ Վերջին չորս շաբաթվա ընթացքում մարդիկ ամենաշատը (88.8%) հեռուստացույց են դիտել։ Դրան հաջորդում են սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելը՝ 71.7%, և հարազատներին այցելելը՝ 67.5%։

Սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնողների տոկոսը 2015-ին կազմել է 33.9%-, իսկ 2025-ին 71.7% ։ Նույն ժամանակահատվածում թերթեր ու ամսագրեր կարդալու մակարդակը 39.4%-ից նվազել է մինչև 20.1%։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930