Բաժիններ՝

Թուրքիան «փոքր եղբորն» անօդաչու թռչող սարքեր ոչնչացնող զենք է վաճառել

Թուրքական Harp Arge ընկերությունն Ադրբեջանին է վաճառել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի Drone Killer սպառազինությունների համակարգ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Հաղորդվում է, որ տվյալ գործարքը Harp Arge ընկերության համար առաջինն է իր ռազմական համակարգերն Ադրբեջան արտահանելու գործում:

Նշվում է նաև, որ սպառազինության համակարգը փորձարկում է անցել ադրբեջանական ուժային կառույցներում:

Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer­-ը խափանում է կապը անօդաչու թռչող սարքի և ղեկավարման կենտրոնի միջև, ինչպես նաև ապակողմնորոշի GPS համակարգը:

Այս զենքն օգտագործվում է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունում, ինչպես նաև այդ երկրի այլ ուժային կառույցներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031