Բաժիններ՝

Շոտլանդիան սկսում է նախապատրաստվել անկախության նոր հանրաքվեին

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ ինքը կխնդրի տարածաշրջանային խորհրդարանի թույլտվությունը անկախության շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու համար, քանի որ շոտլանդացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել «Brexit»-­ին եւ ցանկանում է մնալ Եվրամիության կազմում, տեղեկացնում է  անելով BBC­-ին:

Ըստ օրենքի, Մեծ Բրիտանիայի կառավարությանը հանրաքվեի պահանջ ներկայացնելուց առաջ Սթերջենը պետք է ստանա շոտլանդական խորհրդարանի թույլտությունը:

Նիկոլա Սթերջենի խոսքով՝ ինքը կցանկանար քվեարկությունն անցկացնել 2018 թվականի աշնան եւ 2019 թվականի գարնան միջեւ ընկած ժամանակաշրջանում:

Շոտլանդիայում համաձայն չեն ԵՄ-­ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ անցկացված հանրաքվեի արդյունքներին: Շոտլանդացիների մեծամասնությունը՝ 62 տոկոսը, 2016 թվականի հունիսին կայացած հանրաքվեի ընթացքում քվեարկել Է միությանը Միացյալ Թագավորության անդամակցությունը պահպանելու օգտին:

Սեպտեմբերի սկզբին Սթերջենը հայտնել էր, որ Շոտլանդիայի կառավարությունն սկսել է օրենսդրական բազայի նախապատրաստումը անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում արդեն հանրաքվե անցկացվել է Մեծ Բրիտանիայից անկախանալու շուրջ:

Անկախության կողմնակիցներն այն ժամանակ պարտվեցին. շոտլանդացիների 55,3 տոկոսը դեմ քվեարկեց Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս