Մերկելը մեկնում է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ներկայացնել իր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Մերկելը պլանավորում է մարտի 13-ին օրվա երկրորդ կեսին մեկնել Վաշինգտոն: Մարտի 14-ի առավոտյան պլանավորված է նրա հանդիպումը Թրամփի հետ:
«Կանցլերն ուրախ է, որ հնարավորություն ունի կարծիքներ փոխանակել Միացյալ Նահանգների նախագահի հետ»,-ասել է Զայբերտը, հավելելով, որ Մերկելը «պարզորոշ կներկայացնի Է իր դիրոքորոշումը, Գերմանիայի կառավարության դիրքորոշումը»:
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ կողմերի քննարկումների կենտրոնում գտնվելու են անդրատլանտյան գործընկերության եւ միջազգային քաղաքականության թեմաները:
Զայբերտը հավելել է, որ «մեր կարեւորագույն եւ մերձավոր անդրատլանտյան գործընկերների հետ երկխոսությունը… նորմալ է եւ անհրաժեշտ»:
Նա հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Մերկելի պատվիրակության կազմում կլինեն գերմանական արդյունաբերության երեք ներկայացուցիչներ՝ չհայտնելով նրան անունները:
Ավելի վաղ Spiegel-ը հայտնել էր, որ Siemens եւ BMW կոնցեռնների ղեկավարները կանցլերին կուղեկցեն Վաշինգտոն այցի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: