Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը կարծիք է հայտնել այն մասին, որ այսուհետ ավելի դժվար է լինելու շարունակել Թուրքիայի հետ տնտեսական ուղղությամբ աշխատանքները։
Ներկայում Թուրքիայում ժողովրդավարությունն աստիճանաբար ապամոնտաժվում է, հայտարարել է Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցությունից ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը՝ մարտի 13-ին ելույթ ունենալով Բեռլինում կայացած համաժողովում:
Նիդերլանդների իշխանությունները Թուրքիայի արտգործնախարարի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարարի այցերն ու միջոցառումները չեղարկելուց հետո թուրք ընդդիմադիր գործիչներին թույլատրել են ելույթ ունենալ ընդդեմ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի Մոսկվա այցի ժամանակ:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջը բանակցություններն անհեռանկար են, եւ եվրոպացիները վաղուց պետք է դա հստակ բացատրեն թուրքական կողմին՝ սկսելով համագործակցության նոր ձեւաչափերի որոնումները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նիդերլանդներին բողոքի միանգամից երկու նոտա է հղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանացի քաղաքական գործիչները դաշնային կառավարությանը կոչ են արել խիստ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:
Սիրիայի տնտեսությունը 2011 թվականից շարունակվող ճգնաժամի վեց տարվա ընթացքում կորցրել է մոտավորապես 300 մլրդ դոլար:
Ընթացիկ ամսվա վերջին Չինաստանի Չժոուշան քաղաքում (Չզեցզյանի արեւելյան նահանգ) կսկսեն կառուցել Boeing 737 նեղ ֆյուզելաժային ռեակտիվ ինքնաթիռների եզրափակիչ հավաքման կենտրոն:
Ավիաընկերությունները Բեռլինի երկու օդանավակայաններում 660 չվերթ են չեղարկել եւ հետաձգել ցամաքային անձնակազմի 25-ժամյա գործադուլի պատճառով, որն սկսվել է տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ից):
Առնվազն 19 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Ռաքա քաղաքի հարավային ծայրամասերին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներից:
«Այն, որ Ռուսաստանը հարաբերություններ է հաստատում բոլոր նրանց հետ, ում անհրաժեշտ է համարում, կասկած չկա, սակայն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այս ուղղությամբ ցանկացած քայլ կատարելիս Հայաստանին՝ որպես դաշնակցի, պետք է ներկայացնի, որ դա որեւէ սպառնալիք չի հանդիսանում»,- ասաց ռուս վերլուծաբանը:
Ռուսական «Вести недели» լրատվական հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժով անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական հնարավորություններին: Անդրադառնալով Հայաստանում հնագիտական աշխատանքների բացահայտումներին` ռեպորտաժի հեղինակը պատահական չի համարում այն, որ հնագույն այս երկիրը տեխնոլոգիաների, գիտության կենտրոն է:
Աբխազիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 35 ընտրատարածքներից 22-ում. մեկ ընտրատարածքում կկայանան վերընտրություններ:
«Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է հնչեցրել Նիդերլանդների հասցեին` կապված իր երկրից երկու նախարարի ելույթներն արգելելու փաստի հետ:
Մալայզիայի իշխանությունները հայտնել են, որ երեք շաբաթ են տալիս սպանված Կիմ Չեն Նամի ընտանիքին նրա մարմինը Քուալա Լումպուրի դիարանից վերցնելու համար, ուր այն բերվել է դատաբժշկական բոլոր փորձաքննություններն ավարտելուց հետո:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները:
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բետյուլ Սայան Քայան Նիդերլանդներում «անցանկալի անձ» է հայտարարվել և արտաքսվել երկրից:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ:
Նյու Յորք նահանգն ու քաղաքն արագորեն նախապատրաստվում են գարնանային սաստիկ ձնատեղումներին. օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մարտի 14-ին սպասվում է բուք, որն իր հետ կբերի 30-ից մինչեւ 45 սանտիմետր ձյուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեն Համմերին նշանակել է քայքայիչ գործունեության դեմ պայքարի նախարար:
Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ դատարանը վարչական կալանքի է դատապարտել այն 40 անձանցից յոթին, որոնք բերման են ենթարկվել Բաթումում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։
Թուրքիայի և Նիդեռլանդների միջև լարված քաղաքական հարաբերությունների համատեքստում թուրք հաքերները հարձակում են իրականացրել հոլանդական պետական կառույցների էլեկտրոնային կայքերի վրա:
Մարտի 13-ին էտալոնային մակնիշների նավթի գները շարունակում են իջնել՝ անցյալ շաբաթվա արդյունքներով 9 տոկոս անկումից հետո։
Մասնագետները վերականգում են ահաբեկիչներից գրավված էլ Հաֆսի ջրակայանի աշխատանքը, որը ջուր է մատակարարում Սիրիայի Հալեպ քաղաքի մեծ մասին։
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները։
Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հետաձգել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը երկիր:
Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները:
«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Լը Պենը հանդես է եկել երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների դեմ: