G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի
G7-ի գագաթնաժողովում Զելենսկու հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան այժմ «բավականին հաջող» է վարում պատերազմը։ Գագաթնաժողովին ներկա երկու պաշտոնյաներ հայտնել են, որ Թրամփը հիասթափություն է արտահայտել Պուտինի գործողությունների վերաբերյալ և նույնիսկ ակնարկել է, որ կարող է հրաժարվել «Անկորիջի համաձայնագրերից», որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն ընդունում էր Ռուսաստանի պահանջը՝ ապագա ցանկացած գործարքի շրջանակում ուկրաինական Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու վերաբերյալ։
«Թրամփը թերահավատորեն էր տրամադրված Պուտինին առնչվող ամեն ինչի նկատմամբ և խոսում էր Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու մասին, սակայն մյուս առաջնորդները չեն հավատում, որ նա իրականում կձեռնարկի որևէ քայլ այդ ուղղությամբ», — Axios-ին պատմել է պաշտոնյաներից մեկը։

