ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը։
Եգիպտոսը պաշտոնապես հիմնել է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն: Համապատասխան հրամանագիրն ստորագրվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ-ներում:
ԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի կրճատումը չի վերաբերի անվտանգության բնագավառում Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բերդան Օզթուրքը և Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել են:
«Մենք պետք է ուրախ լինենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին, և, որ համաձայնագիրը պատրաստ է իր քաղաքական բովանդակությամբ»:
Մեկ մարդ է տուժել պայթյունից, որը տեղի է ունեցել Փարիզում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գրասենյակում ծրարը բացելիս:
Ֆիզիկոս Գրեգ Սփրիգսն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեստ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից, գործընկերների հետ համատեղ հավաքել եւ Համացանցում զետեղել է մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների հարյուրավոր գաղտնազերծված տեսահոլովակներ, հաղորդում է Business Insider-ին:
Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունում կայացած աճուրդում անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit-ին վերաբերող օրենսդրությանը:
Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին:
Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում:
Եվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում գնացքը, որը ժամանել է Ռայնքլիֆ քաղաքի կայարան, ձնով է ծածկել կառամատույցում կանգնած մարդկանց։
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի գլխավոր դատարանի դիմաց բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավար Նայմադին Քարիմը հայտարարել է քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենի հետ հավասար, ինչպես նաեւ առաջարկել է քրդական դրոշները տեղադրել պետական բոլոր հիմնարկությունների վրա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայթուրքական սահմանի բացումը
Հայ ընտանիքի կողմից որդեգրված սևամորթ տղան՝ հայկական շոուբիզնեսում հայտնի Հրանտը, գտել է մորը:
«Եթե այս միջամտությունը չլիներ, ապա շուտով կկազմվեր ընտրությունը կազմակերպող հանձնախումբ: Մի քանի ամսվա մեջ պետք է կարողանայինք ընտրություն կազմակերպել: Հիմա ստիպված պետք է այս իրավիճակը հարթել, նոր անցնել հաջորդ փուլին»,-հավելեց Բագրատ Էստուկյանը:
Ինտերպոլի կարմիր ծանուցում է տրվել ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով:
Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին:
Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕում նրանց համագործակցության վրա:
Քուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երբոր ընտանիքը Մալայզիայի իշխանությունների հայեցողությանն է թողել նրա մարմինը տնօրինելու որոշումը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
Թուրքիայի դատարանը մերժել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը` ուժի մեջ պահելով կալանքի մասին որոշումը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն նոյեմբերյան ընտրություններում տանուլ տվեց նախագահ Դոնալդ Թրամփին, դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի բանակցություններն անցել բարեկամական մթնոլորտում, կողմերը 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի տասից ավելի համաձայնագրեր են ստորագրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարում է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: