![](/banners/BeFunky-design.jpg)
Ավստրալիայում գերնեղ բնակելի երկնաքեր են կառուցելու
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Untitled-1-27.jpg)
Աշխարհում ամենանեղ երկնաքերներից մեկը կարղ է կառուցվել Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի Սերֆերս Փարադայզ լողափին: 200 միլիոն ավստրալական դոլար (152 միլիոն ամերիկյան դոլար) արժողությամբ նախագծի իրագործման հայտը ներկայացվել է քաղաքապետարանի խորհուրդ:
44 հարկանի աշտարակի բարձրությունը կկազմի 154 մետր, լայնությունը՝ 12 մետր, հաղորդում է myGC պորտալը։ Շենքը կլինի բնակելի, այնտեղ կտեղավորվեն 346-ից մինչեւ 414 քառակուսի մետր մակերեսով 35 բնակարաններ՝ յուրաքանչյուր հարկում՝
մեկական:
Վերջին հինգ հարկերը կզբաղեցնեն եռամակարդակ պենտհաուսը եւ երկմակարդակ հարկաբաժինները՝ շքեղ բնկարաններով: Ստորին հարկերում կլինեն առեւտրական հարկաբաժիններ, նկուղում՝ ավտոկայանատեղ՝ 117 ավտոմոբիլների համար: Հարող տարածքում կկառուցեն լողափի տուն: Բացի դրանից, համալիրում կզետեղեն մի քանի ավազաններ, մարզասրահ, սաունա եւ սպակենտրոն:
Աշխարհում ամենանեղ բարձրաբերձ շենքը շահագործման են հանձնել 2016 թվականի ամռանը Անգլիայի Բրայթոնում: i360 աշտարակն ունի 162 մետր բարձրություն եւ չորս մետրից պակաս տրամագիծ: