![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում զբոսաշրջիկների համար բացել են աշխարհի խոշորագույն ռադոհեռադիտակը
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Untitled-1-9.jpg)
Չինաստանի հարավ արեւմուտքի Գույչժոուի նահանգի լեռնային շրջանում բացել են FAST (Five hundred meter Aperture Spherical Telescope) աշխարհում խոշորագույն ռադիոհեռադիտակը զբոսաշրջիկների անվճար այցելության համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: FASTը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերին:
Նշվում է, որ աստղադիտակի նորմալ աշխատանքի ապահովման համար դրա շուրջը հինգ կիլոմետր շառավղով հատկացվել է այսպես կոչված «լռության գոտի», որտեղ կարգելափակվեն շարժական հեռահաղորդակցական սարքերի ազդանշանները: Ամեն օր աստղադիտակ կարող է այցելել միայն 2 հազար մարդ:
Վիթխարի ռադիոհեռադիտակի կառուցման նախաձեռնությամբ չինացի մասնագետները հանդես էին եկել 1994 թվականին: Աստղադիտակի շինարարությունը, որի մակերեսը հավասար է 30 ֆուտբոլի դաշտի, պարագիծը՝ 1,6 կիլոմետրի, իսկ տրամագիծը՝ 500 մետրի, սկսվել է 2011 թվականի մարտին:
Աստղադիտակը գտնվում է Գույչժոուի նահանգում՝ բարձր լեռներում: Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 միլիարդ յուան (շուրջ 180 միլիոն դոլար). հաղորդել է ՌԻԱ Նովոստին: