Բաժիններ՝

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների սահմանափակումներով

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը ահազանգել է Թուրքիայում ապրիլի 16-­ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ արդար քարոզարշավի հարցում սահմանափակումների աճի առնչությամբ:

Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանական Heilbronner Stimmung պարբերականին տված հարցազրույցում Լինքը նշել է, որ թեպետ 2015 թվականին Թուրքիայի մեջլիսի ընտրություններից առաջ էլ կային սահմանափակումներ խոսքի և մամուլի ազատության դեմ, այդուհանդերձ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ այդ արգելքներն ավելի են աճել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն ընդգծել է, որ քարոզարշավն իրականացվում է անվստահության մթնոլորտում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ սպառնալիքներն ավելանում են:

Նա հայտնել է, որ հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով Անկարա են ուղարկելու 10 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն, իսկ ողջ երկրի տարածքում հանրաքվեին հետևելու է 26 դիտորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031