Բաժիններ՝

Թուրքիայում Նիդերլանդների հյուպատոսության շուրջ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել

Թուրքիայում Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության շրջակայքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-­ը:

Հյուպատոսության լիազորները ուսումնասիրություն են իրականացրել շենքի տանիքում: Բացի այդ, հյուպատոսարանում չեղյալ են հայտարարվել նախատեսված բոլոր հանդիպումները: Ծառայությունները շարունակվում են հեռախոսակապի միջոցով:

Նախօրեին հյուպատոսարանի շրջակայքում հավաքվել և բողոքի ցույց էին իրականացրել մի խումբ ցուցարարներ` ձեռքներում պահելով թուրքական դրոշները:

Նիդերլանդները մարտի 11­-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:

Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»: Այս որոշումից հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների
գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նախքան որոշման հրապարակումը` նույն օրը Չավուշօղլուն սպառնացել էր Նիդերլանդներին` ասելով, որ եթե իր թռիչքի թույլտվությունը չեղարկվի, իրենք կդիմեն պատժամիջոցների կիրառմանը: Նա երկրի կառավարության գործելաոճը «ֆաշիստական մոտեցում» էր որակել:

Արտգործնախարարն ընդգծել էր, որ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում թուրք գործիչների ելույթները Գերմանիայում և Նիդերլանդներում արգելելով՝ Եվրոպան «բռնում է «ոչ»-­ի կողմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում չեղյալ էր համարվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը պետք է տեղի ունենար Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում:

Համաձայն քաղաքապետի գրության` այն սրահի սեփականատերը, որտեղ պետք է ելույթ ունենար Չավուշօղլուն, հրաժարվել է տարածքը տրամադրելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս