Բաժիններ՝

Յանոշ Ադերն ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում վերընտրվեց Հունգարիայի նախագահ

Հունգարիայի պետական ժողովը (խորհրդարան) ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պետության գործող նախագահ Յանոշ Ադերին նախագահ է վերընտրել երկրորդ ժամկետով:

Դրանում հաղթանակ տանելու համար երկու թեկնածուներից մեկին պահանջվում էր պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը: Լիագումար նիստի հեռարձակումն իրականացվում էր հունգարական M­1 հեռուստաալիքով։

Պետական բարձրագույն պաշտոնի համար ընտրություններին մասնակցել են երկու հավակնորդներ՝ «ՖԻԴԵՍ­Հունգարիայի քաղաքացիական միություն» կառավարող կուսակցությունից թեկնածու ներկայիս նախագահ Յանոշ Ադերը եւ ձախ ընդդիմությունից թեկնածու՝ նախկին օմբուդսմեն եւ իրավագետ Լասլո Մայտենյին:

Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը, քվեարկությանը մասնակցել են 199 պատգամավորներից 170-­ը: Ադերն ստացել է 131 պատգամավորների աջակցությունը, Մայտենյին ստացել է 39 ձայն:

Հունգարական պետության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, եթե թեկնածուներից մեկն առաջին փուլում հավաքում է ձայների երկու երրորդը:

Հակառակ դեպքում երկրորդ փուլում ամեն ինչ վճռում է պարզ մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս