ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղարը լարվածության թուլացման կոչ է արել Թուրքիային և Նիդերլանդներին

ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի երկու անդամներին` Թուրքիային և Նիդերլանդներին նվազեցնել ճնշումը: Այս մասին հայտնում է Reuters­-ը:

«Ամուր երկխոսությունը մեր ժողովրդավարությունների սրտում են ընկած, սակայն նույնը պետք է ասել նաև փոխադարձ հարգանքի համար: Ես կոչ եմ անում բոլոր դաշնակիցներին ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել հանգիստ և չափավոր մոտեցում ցուցաբերել»,­-ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղարը նշել է, որ լարվածությունը թուլացնելու հարցում կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը միավորում է դաշինքի անդամներին:

Նիդերլանդները մարտի 11­-ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:

Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:

Միևնույն ժամանակ Նիդերլանդները թույլ չեն Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարի ինքնաթիռին վայրէջք կատարել: Այն բանից հետո, ինչ նախարարը երկիր էր մտել ցամաքային ճանապարհով, նրան «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:

Կատարված դեպքերի առնչությամբ Թուրքիան բողոքի երկու նոտա է հղել Նիդերլանդներին: Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք սպառնալիքներ են հնչեցրել Նիդերլանդների հասցեին` ասելով, որ երկիրը թանկ է վճարելու այս քայլերի համար:

Տեսանյութեր

Լրահոս