Մահաբեր շոգը չի լքում Եվրոպան․ ծանր է վիճակը հատկապես Իսպանիայում
Եվրոպայում անոմալ շոգի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել։ Վերջին երկու օրերի տվյալներով՝ մի շարք երկրներում ջերմային ալիքի հետ կապված գրանցվել են մահվան հարյուրավոր դեպքեր․ գրում է ABC News-ն՝ ավելացնելով, որ առողջապահական համակարգերը գործում են բարձր ծանրաբեռնվածությամբ։
Ծանր է իրավիճակը հատկապես Իսպանիայում, որտեղ պաշտոնական տվյալներով՝ միայն հունիսի 21-ից ի վեր շոգի հետևանքով մահացել է 327 մարդ։ Ֆրանսիայում էլ գրանցվել է մահվան 55 դեպք։
Եվրոպական երկրների իշխանություններն Արևմուտքի բնակիչներին կոչ են անում խուսափել երկարատև արևի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց ու սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։

