Բաժիններ՝

Սիրիայում ռեկորդային թվով երեխաներ են սպանվել. ՄԱԿ

Սիրիայում 2016 թվականին ռեկորդային թվով երեխաներ են սպանվել հակամարտության ընթացքում, ինչի մասն վկայում է ՄԱԿ-ի նոր հաշվետվությունը: Կազմակերպության մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ անցյալ տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա, տեղեկացնում է BBC-ին:

Հարյուրավոր երեխաներ էլ մահացել են հիվանդություններից, որոնք կարելի էր բուժել անհրաժեշտ դեղորայքի եւ բուժօգնության առկայության դեպքում, նշվում է զեկույցում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվետվությունը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության սկսվելու վեցամյակի նախաշեմին:

Մանկական հիմնադրամի տվյալներով՝ անցյալ տարի առնվազն 851 երեխաներ հարկադրված են եղել զինված խմբավորումների կազմում մասնակցել մարտական գործողություններին, ինչը կրկնակի ավելի է, քան մեկ տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031