Բաժիններ՝

ԵՄ­-ի խորհուրդը կես տարով երկարացրեց ՌԴ-­ի քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը

Եվրամիության խորհուրդը մարտի 13­-ին գրավոր ընթացակարգի ճանապարհով կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-­ը, երկարացրել է ՌԴ­ի եւ Ուկրաինայի այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ սահմանված անհատական պատժամիջոցների գործողությունը, որոնց ԵՄ-­ն պատասխանատու է համարում Ուկրաինայի «տարածքային ամբողջականության խախտման» համար:

Այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի համար կազմված սեւ ցուցակը վերջին անգամ կես տարով երկարաձգվել է սեպտեմբերի 15-­ին: Այն ժամանակ դրա մեջ մտնում էր 146 մարդ, ներառյալ ՌԴ­ի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուսաստանցի քաղաքական գործիչներ, գործարարներ եւ ուժայիններ, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ղեկավարներ:

Ցանկում ներառվել են 37 կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԺՀ-­ի եւ ԼԺՀ­-ի բոլոր հայտնի ռազմական եւ քաղաքական կառույցները, որոնց հետ եվրոպական բիզնեսին
արգելված է որեւիցե հարաբերություն հաստատելը:

Բոլորին, ովքեր հիշատակված են ցուցակում, արգելված է ԵՄ մուտքը, իսկ նրանց ակտիվները, Եվրոպայի բանկերում դրանց հայտնաբերման դեպքում, ենթակա են սառեցման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս