Գարեջուր արտադրողների մեջ Թուրքան 34-րդն է աշխարհում

Աշխարհի ամենաշատ գարեջուր արտադրող երկրների վարկանիշային ցանկում առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել Չինաստանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տարեկան 9 մլրդ գալոն արտադրության ծավալներով դեռևս մնում է անգերազանցելի։ Գալոնը հեղուկի չափման միավոր է՝ համարժեք մոտավորապես 4-5 լիտրին։

Աշխարհում արտադրվող յուրաքանչյուր 5 գարեջրից գրեթե մեկը (18.2%) արտադրվում է Չինաստանում։ Վերջինս միայնակ ավելի շատ գարեջուր է արտադրում, քան ԱՄՆ-ն և Բրազիլիան միասին վերցրած։

Չինաստանին հաջորդում է ԱՄՆ-ն՝ 4.9 մլրդ գալոն արտադրության ծավալներով։ ԱՄՆ-ն, Բրազիլիան և Մեքսիկան միասին 12.5 մլրդ գալոն արտադրությամբ կազմում են համաշխարհային շուկայի հիմնական հիմքը։

Եվրոպական գարեջրի շուկայում ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսաստանում։ Վերջինս տարեկան 2.4 մլրդ գալոն արտադրությամբ գերազանցել է գարեջրի մշակույթով հայտնի Գերմանիային (2.2 մլրդ գալոն)՝ դառնալով Եվրոպայի ամենամեծ գարեջուր արտադրող երկիրը։

179 երկրների շարքում Թուրքիայի զբաղեցրել է 34-րդ տեղը։ Ցուցակը եզրափակում է Գամբիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930