Բաժիններ՝

Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր կստորագրեն ներքին անձնագրերով ճանապարհորդելու մասին

Թուրքիան և Ուկրաինան կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա երկու երկրի քաղաքացիներին փոխայցելություններ կատարել ներքին անձնագրերով:

Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ով պատրաստվում է մարտի 14-­ին երկօրյա այցով մեկնել Անկարա:

«Թուրքիա կատարած իմ այցի ընթացքում կարևոր քայլ կիրականացվի: Ուկրաինայի քաղաքացիները այսուհետ կկարողանան այցելել Թուրքիա, իսկ Թուրքիայի քաղաքացիները դեպի Ուկրաինա իրենց ներքին անձնագրերով, ինչը կամրագրվի երկու երկրների կառավարությունների միջոցով ստորագրվելիք համաձայնագրով»,­-ասել է նա:

Ուկրաինայի վարչապետի կարծիքով` նման համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների ուղեևորահոսքի աճին: Նա ընդգծել է, որ տարեկան մեկ միլիոն ուկրաինացի այցելում է Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031