Բաժիններ՝

ԱՄՆ-­ում Քիմ Քարդաշյանի գրքերը ոչնչացրած 74-ամյա տղամարդը ձերբակալվել է

Միացյալ Նահանգներում 74-ամյա տղամարդը ձերբակալվել է Հոլիվուդյան ռեալիթի­շոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրքի`«Սելֆիշ»­-ի մի քանի օրինակ ոչնչացնելու համար: Այս մասին հայտնում է Huffington Post­-ը:

74-ամյա տղամարդը վնասել էր Քարդաշյանի սելֆիները (ինքնանկար) պարունակող գրքի վեց օրինակ` դրանց վրա կարմիր հեղուկ լցնելով:

Գլասթոնբերիի ոստիկանական բաժնից հայտնել են, որ տղամարդը գրքերի կողքին թողել էր մի երկտող, որտեղ նա հայտնում էր «իր հակակրանքը տիկին Քարդաշյանի և նրա նման մարդկանց նկատմամբ»:

19.99 ԱՄՆ դոլար արժեցող գրքի ոչնչացման համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել 2 հազար 500 ԱՄՆ դոլարի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031