Բաժիններ՝

Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit­-ի շուրջ

Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-­ի խորհրդի դիվանագիտական մի աղբյուր:

«Հունիսին, ինչպես սպասվում է, տեղի կունենա հանդիպում 27-­ի ձեւաչափով»,­-ասել է նա: Աղբյուրը նշել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԵՄ-­ի 28 երկրների պլանային հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարները մտադիր են մինչեւ մայիսի 22-­ն ավարտել Brexit-­ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններին նախապատրաստվելու գործընթացը:

«Մենք ցանկանում ենք մինչեւ մայիսի 22­-ն ավարտել գործընթացը՝ բոլոր մանրամասներով»,-­ասել է նա: Ապրիլի 29-­ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք է հաստատի ԵՄ-­ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական խորհրդին հանձնել է մարտի 29­-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս