Ալբանիան նոր նախագահ ունի
Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ ապրիլին երեք անգամ խորհրդարանը փորձել էր ընտրել երկրի նախագահին, սակայն փորձերը տապալվել էին, քանի որ նիստերի արդյունքում ոչ մի թեկնածու չէր առաջադրվել:
Երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների երեք հինգերորդը, այսինքն ոչ պակաս քան 84-ը 140-ից: Ապրիլի 28-ի քվեարկության ժամանակ Իլիր Մետայի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, որոնց մեծ մասը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են:
Ալբանիայի նոր նախագահը 48 տարեկան է: Նա 1999-2002 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Երկրի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները` մեղադրելով իշխող կոալիցիային կոռուպցիայի և ընտրությունների
արդյունքները կեղծելու մեջ։