Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով, ովքեր հանդես են գալիս ընդդեմ կենսաթոշակային և աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ­-ը:

Բողոքի ակցիայի մասնակիցները ավերել են բանկերից մեկի մասնաճյուղը, այրել են բարիկադները: Ցույցերի տարածքում գտնվող առևտրային կետերը փակված են:

Ավելի վաղ նմանօրինակ ակցիայի 16 մասնակից ձերբակալվել էր Սան Պաուլոյում: Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում համազգային բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 40 մլն մարդ:

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն ապրիլի 27-­ին հավանություն է տվել աշխատանքային օրենսդրության բարեփոխումների փաթեթեին, որն առաջարկել էր երկրի նախագահ Միշել Թեմերը:

Փաստաթուղթն առաջարկում է դադարեցնել արհմիությունների համար հարկի պարտադիր վճարի պահանջը, թույլ տալ գործատուին կեսօրվա ընդմիջումը մեկից կրճատել կես ժամի (պայմանով, որ աշխատանքային օրը ևս կես ժամով կկրճատվի), ինչպես նաև տասներեքերորդ աշխատավարձը վճարել մաս­մաս, այլ ոչ թե միանգամից: Նախատեսվում է նաև թոշակի գնալու մինիմալ տարիք սահմանել 65­-ը` տղամարդկանց համար, և 62-­ը` կանանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս