Երբ մենք միասին ենք, մեզ անհնար է կոտրել. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է՝ հակառակորդները կփորձեն խափանել Ռուսաստանի ընտրական գործընթացը՝ սադրանքների և դիվերսիաների միջոցով։

Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել, նշել է նա՝ ընդգծելով․ «Երբ մենք միասին ենք, մեզ անհնար է կոտրել»։

Մեդվեդևը նաև հայտարարել է՝ Ռուսաստանի միասնությունը ավելի ուժեղ է, քան արևմտյան քաղաքակրթությունը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը ընդգծել է՝ թշնամիները փորձում են ոչնչացնել և՛ ռուսներին, և՛ ռուս երեխաներին, ինչպես նաև այն ամենը, ինչ նախնիները ստեղծել են սիրով։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ելությում նաև հայտարարել է, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը խորհրդարանական ընտրություններ է անցկացնում ռազմական գործողությունների ժամանակահատվածում։

Նա նշել է, որ ընդդիմախոսները չեն կարող հաղթել ռազմի դաշտում, ուստի փորձում են «ապակայունացնել իրավիճակը»։

Մեդվեդևը ընդգծել է, որ այս ընտրությունները հատկապես կարևոր են, քանի որ անցկացվում են երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ ռազմական գործողությունների պայմաններում՝ քաղաքացիների, պետության շահերի և արժեքների պաշտպանության ժամանակահատվածում։

«Մայդանի աջակցությունը կարող է բերել մի ամբողջ պետության փլուզման։ «Եդինայա Ռոսիա»-ն պատրաստ է շարունակել աշխատանքը ամենաբարդ ժամանակաշրջանում՝ պաշտպանելով պետությունն ու քաղաքացիներին, պահպանելով միասնությունն ու արժեքները։ Ընտրարշավի նպատակն է լինելու միայն «անվերապահ հաղթանակը» առաջիկա ընտրություններում»,- եզրափակել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930