ՆԱՏՕ-ն կքննարկի միջուկային զենքի զսպման հնարավորությունների զարգացման հարցը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն միջուկային զենքի զսպման հնարավորությունների զարգացման համար նախատեսված ներդրումները։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վերջին հանդիպման ընթացքում որոշվել է ներդրումներ կատարել դաշինքի միջուկային զսպման կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
«Սա շատ կարևոր որոշում է, և այն կհաստատվի նաև Անկարայում կայանալիք գագաթնաժողովում», — ասել է Կոսինյակ-Կամիշը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 7-8-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

