Մոսկվայում Նալբանդյանն ու Մամեդյարովը նախագահների հանդիպման հարց չեն քննարկել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Մամեդյարովը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել:

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»,- ասել է Մամեդյարովը:

Անդրադառնալով հանդիպմանը տրված գնահատականին` արտգործնախարարն ընդգծել է, որ դա արտահայտվել է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: «Եռակողմ հանդիպման արդյունքների մասին մենք` նախարարներս, կտեղեկացնենք երկրի ղեկավարներին»,- նշել է Մամեդյարովը:

Տեսանյութեր

Լրահոս