
Պատժամիջոցներից Արևմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց

Պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է Ռուսաստանի կորուստները: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին, որն զբաղվում է միակողմանի հարկադրական միջոցների բացասական ներգործության հարցերով:
«Այն երկրների եկամուտների կորստի տեսանկյունից պատժամիջոցների արժեքը, որոնք հանդես են եկել որպես պատժամիջոցների նախաձեռնողներ, կազմում է ամսական մոտավորապես 3,2 մլրդ դոլար,ասել է նա:Եթե դա բազմապատկենք երեք տարվա տվյալներով, ապա ցուցանիշը կկազմի 100 մլրդ դոլար»:
«Ռուսաստանի կորուստների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 52-55 մլրդ դոլար, ինչը կազմում է նրա ՀՆԱ-ի 1 տոկոսը»,-հավելել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: