Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է դյուրացնել վիզային ռեժիմը թուրք ընդդիմադիրների համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է դյուրացնել մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի ընդդիմադիր մտավորականների, արվեստագետների, լրագրողների համար:

Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.-ը, այս մասին արտգործնախարարը խոսել է Մալթայում: Գաբրիելն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ժողովրդավարական ուժերին:

«Ինչո՞ւ մուտքի արտոնագրի դյուրացում չենք առաջարկում մտավորականների, արվեստագետների, լրագրողների և հասարակական կառույցների համար: Իհարկե ոչ բոլորի, Թուրքիայի հանրաքվեի փոփոխություններին դեմ քվեարկած և ժողովրդավարական կարգեր ցանկացող հատվածի համար: Կարծում եմ` մենք չպետք է նրանց հիասթափեցնենք»,­-նշել է նա:

Գերմանիայի արտգործնախարարը միաժամանակ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930