Մակրոնը մեծացնում է հաղթելու շանսերը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. OpinionW
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում ավելացել է մեկ տոկոսային կետով: Սրանք են այն արդյունքները, որոնք հրապարակվել են OpinionWay հասարակական կարծիքի հարցման ինստիտուտի կողմից։
Եթե ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեր այսօր, ապա, OpinionWay-ի տեղեկատվությամբ, Մակրոնի օգտին իրենց ձայնը կտար ընտրողների 60 տոկոսը (+1 տոկոսային կետ): «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածուի վարկանիշը նույն ժամանակաշրջանում արձանագրել է բացասական դինամիկա: Հարցման տվյալների համաձայն, ներկայում լե Պենի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40 տոկոսը (1 տոկոսային կետ):
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 23-ին: Դրան մասնակցել է 11 թեկնածու: Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի կողմից հաստատված տվյալների համաձայն, Մակրոնն ընտրությունների առաջին փուլում գրավել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 24,01 տոկոսը: Լե Պենը հաջորդ փուլ է դուրս եկել 21,30 տոկոս արդյունքով:
Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։