Բաժիններ՝

Տայվանցին Հիմալայներում 47 օր դիմացել է աղով ու ջրով

Տայվանցի Լյան Շեն­Յուեին, որը 47 օր առաջ կորել էր Հիմալայների նեպալյան մասում, ողջ են հայտնաբերել: Այդ մասին հայտնել է The Guardian-­ը:

21-­ամյա ճանապարհորդը եւ նրա ընկերուհին՝ 19­-ամյա Լյու Չեն­Չուն, անհայտ կորել էին մարտի 10-­ին: Երիտասարդներն արշավի ժամանակ հայտնվել էին ձնաբքի մեջ: Փրկվելով տարերքից՝ նրանք շարժվել են գետի երկայնքով դեպի ցած, հույս ունենալով հասնել մերձակա գյուղերից մեկը, մինչեւ որ հայտնվել են փակուղում:

Երիտասարդների ապարդյուն որոնումները շարունակվում էին երկու շաբաթ: Երիտասարդին փրկարարները հայտնաբերել են ծովի մակարդակից 2600 մետր բարձրության վրա գտնվող նեպալյան Դհադինգի շրջանի Թիփլինգ գյուղի մերձակայքում: Ուղեկից աղջիկը՝ Լյան Շեն­Յուեն, մահացել էր փրկարարների ժամանումից երեք օր առաջ:

Associated Press­-ը նշում է, որ մթերքի պաշարը զույգին բավականացրել է մի քանի օր, ինչից հետո երիտասարդները ստիպված են եղել սնվել աղով, ձյունով ու ջրով: 47 օրվա ընթացքում ճանապարհորդը կորցրել է 30 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս