Բաժիններ՝

Թուրքիայի ԶՈՒ­-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին

Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է ապրիլի 28-­ին Թուրքիայի հարավ­արևելքում` Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն:

Քրդական պաշտպանական ուժերի դիրքերին Թուրքիայի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 18 քուրդ: Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, 2017թ-­ի փետրվարին և ապրիլի 26­-ին խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը` պահանջելով զսպել Անկարայի ագրեսիվ գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս