Իրաքն առաջարկել է ստեղծել «2+6» տարածաշրջանային ձևաչափ՝ Պարսից ծոցի գոտում անվտանգությունն ապահովելու համար. Արաղչի

Իրանը ողջունում է Պարսից ծոցի գոտում անվտանգությունն ապահովելու համար «2+6» տարածաշրջանային ձևաչափ ստեղծելու մասին Իրաքի առաջարկը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին, հաղորդում է Fars-ը։

Ըստ Արաղչիի, նախաձեռնությունը նախատեսում է երկխոսություն անցկացնել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև՝ մի կողմից, և Իրանի ու Իրաքի՝ մյուս կողմից, առանց արտաքին խաղացողների մասնակցության։

Թեհրանը աջակցում է նման մոտեցմանը և կարծում է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն բացառապես հենց տարածաշրջանի երկրների կողմից։

Արաղչին նաև հայտարարել է, որ համապատասխան փոխըմբռնման առաջին կետի համաձայն, Լիբանանում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, ընդ որում, Իսրայելի հարվածների և Լիբանանի օկուպացված շրջաններից զորքերի դուրսբերման պատասխանատվությունը, ըստ նրա, կրում է ԱՄՆ-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930