Բաժիններ՝

Բաքվի դատարանը Մարատ Ուելդանով-­Գալուստյանին ազատազրկել է ութ տարով

Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Ռուսաստանի հայ քաղաքացի Մարատ Ուելդանով­ Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մարատ Ուելդանով­Գալուստյանին ձերբակալել էին հուլիսի 28-­ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար:

Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս