Մերկելը Պուտինի հետ քննարկելու է Ուկրաինայի ճգնաժամը և Սիրիայի իրադրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այդ մասին Բեռլինում անցկացված բրիֆինգում հայտարարել է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
Նրա խոսքով՝ Ռուսաստան այցի առիթը Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստումն Է, բայց «քննարկվելու են նաեւ այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Սիրիան»:
Ինչպես պարզաբանել է Զայբերտը, Մերկելը եւ Պուտինը մտադիր են անցկացնել երկփուլ բանակցություններ, որոնց ընդմիջմանը պլանավորում են պատասխանել լրագրողների հարցերին: Նա ճշտել է նաեւ, որ ԳՖՀ-ի կանցլերի ուղեւորությունը, որը վերջին անգամ ՌուսաստանէԷ այցելել 2015 թվականի մայիսին, լինելու է մեկօրյա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: