Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 28­-ի առևտրային նստաշրջանների
արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու­Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.30%­ով և կազմել 49.33 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.06%­ով և կազմել 51.89 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEХ­ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-­ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX­-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)­-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս